ՄՄարիա Գաբրիելյան

Հանրապետության մի շարք մարզերում ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք մարզերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Աշտարակ քաղաքում մառախուղ է։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Շիրակի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում