ՎՎարդուհի Հարությունյան

2017 թվականին սահմանված մեթոդական ցուցումները փոփոխության կարիք ունեն. Ժաննա Անդրեասյան

2017 թվականին սահմանված մեթոդական ցուցումները փոփոխության կարիք ունեն. Ժաննա Անդրեասյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ 2017 թվականին սահմանված մեթոդական ցուցումները փոփոխության էական կարիք ունեն:
 
«Հարգելի մանկավարժներ, վերլուծելով տարեվերջյան գնահատումների անառողջ իրավիճակը, կարծում եմ, որ դեռ 2017 թվականին սահմանված մեթոդական ցուցումները փոփոխության էական կարիք ունեն, մասնավորապես.
 
- պետք է վերանայել թեմատիկ աշխատանքից բացակայության դեպքում մեկ միավոր նշանակելու, մեղմ ասած, անհասկանալի մոտեցումը,
 
- պետք է հրաժարվել կիսամյակային գրավոր աշխատանքների մոտեցումից՝ սովորողի կիսամյակը նշանակելով ամբողջ ընթացքում ստացած գնահատականների միջինով,
 
- եթե սովորողը բացակայում է և չի գրել թեմատիկ աշխատանքը, ապա գրելու պարագայում գնահատականը պետք է ամրագրել հենց աշխատանքը գրելու օրը, ոչ թե վերադառնալով թեմատիկ աշխատանքի սահմանված օրվան։
 
Խնդրում եմ նշել՝ ինչ այլ փոփոխությունների կարիք եք տեսնում, ինչպես նաև ձեր դիրքորոշումն արտահայտել այս հնարավոր փոփոխությունների մասով»,- գրել է Անդրեասյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում