ՎՎարդուհի Հարությունյան

«Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը կշարունակի ֆինանսավորվել պետության կողմից

«Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը կշարունակի ֆինանսավորվել պետության կողմից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ամենամյա դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2021 թվականից պետական աջակցություն է ստանում «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը:

Թերթը հրատարակվել է 2003 թվականից՝ որպես «Սյունյաց երկիր» մարզային տասնօրյա պարբերականի մշակութային հավելված, որտեղ ևս լուսաբանվել են Սյունյաց երկրի հոգևոր-մշակութային կարևոր իրադարձություններն ու խնդիրները: Եվ միայն 2021-ի մարտի 30-ից խմբագրակազմի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ պարբերականը լույս է տեսնում որպես «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդես:

Բացի հոգևոր-մշակութային կյանքի լուսաբանումից՝ այսօր պարբերականն ադրադառնում է նաև օրախնդիր հարցերին, դրանց պարզաբանմանն ու վերհանմանը՝ արթուն պահելու սյունեցու, հայի պատմական հիշողությունը:

2021 թվականին հրատարակվել է «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա պարբերականի 4 հատուկ համար: Առաջին համարը նվիրված էր Սյունյաց աշխարհի քրիստոնեական սրբավայրերին, որոնք 2020 թվականից դուրս են մնացել հայկական տիրույթից: Երկրորդ համարն ամբողջությամբ լուսաբանել է Սյունիքի մերօրյա գրական աշխարհը՝ «Ի սկզբանե էր բանը» բանալի խորագրով:

Երրորդ համարը նվիրված էր Գարեգին Նժդեհի գրական-գեղարվեստական ժառանգությանը և նրա կերպարի մշակութային մեկնություններին: Այն նաև խորհրդանշական էր Լեռնահայաստանի անկախության հռչակման հոբելյանին: Չորրորդ համարը նվիրված էր Շուշիին՝ հայոց հնամյա պատմության ու մշակույթի հավերժող առասպելին:

Թերթը կհրատարակվի «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրի շրջանակում նաև 2022 թվականին՝ տպաքանակի ընդլայնմամբ և դարձյալ թեմատիկ շեշտադրումներով: Ընթացիկ տարվա առաջին համարը նվիրված է երաժշտական Սյունիքին՝ վաղ միջնադարից մինչև մեր օրեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում