ՄՄարիա Գաբրիելյան

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը բոլորում է ծննդյան 80-ամյակը

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը բոլորում է ծննդյան 80-ամյակը

Հայ երգարվեստի, ժողովրդական երգ-երաժշտության անզուգական վարպետ Ռուբեն Մաթևոսյանն արժանիորեն վայելում է ժողովրդի անհուն սերն ու հարգանքը:

Մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ ամեն երգ ասք է, հոգեթով ձայնով ու նրբաճաշակությամբ ստեղծված մի պատմություն, որ տասնամյակներ շարունակ արձագանքում է մարդկանց հոգիներում:

Նրա արվեստը լիուլի արտացոլում է ժողովրդի նվիրական իղձերն ու զգացմունքները, հայ մարդու ուրախությունն ու վիշտը, իսկ Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի, ժողովրդական երգարվեստի այլ նվիրյալների ժառանգությունը նրա շնորհիվ նոր շունչ է ստացել:

ԿԳՄՍ նախարարությունը լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում է սիրելի վարպետին և մաղթում արևշատություն, ամուր առողջություն և անսպառ ներշնչանքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում