ԳԳոհար Սարգսյան

Առաջարկվող փոփոխություններով հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի կհասցվի

Առաջարկվող փոփոխություններով հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի կհասցվի

Հունվարի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվող իրավական ակտի անհրաժեշտությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի հասցնելն է, ինչն էականորեն կկրճատի նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը:

Նախագծի շրջանակում նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը: Նշվել է, որ զարգացնելով էլեկտրոնային ծանուցումների համակարգը՝ բարձրանում է հարկային վարչարարության արդյունավետությունը՝ ապահովելով հարկային կարգապահություն:

Առաջարկվում է նաև օրենսգրքով նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան հաշվառումից հանելու հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները:

Հիմնական զեկուցողը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է էլեկտրոնային համակարգերի կատարելագործմանն ուղղված քայլերին, թեմատիկ ուսումնասիրության ընթացակարգի սահմանմանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում