ԳԳոհար Սարգսյան

Հունվարի 11-12-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 62 դեպք

Հունվարի 11-12-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 62 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, խարդախության և ընտանեկան բռնության՝ 4-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման, ծանր վիրավորանք ու ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արտահանելու՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թաղման վայրերն անարգանքի ենթարկելու, ծեծի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու և աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է համակարգչային հանցագործության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում