Տրանսպորտային միջոցը չի կարող տեխզննում անցնել, եթե գտնվում է հետախուզման մեջ

ԼԼիլիթ Դանիելյան

Տրանսպորտային միջոցը չի կարող տեխզննում անցնել, եթե գտնվում է հետախուզման մեջ. կարգը կգործի եկող ամսից: Փոփոխության նպատակն է ավելի արագ հայտանաբերել հետախուզվող մեքենաները և էականորեն նվազեցնել դրանց թաքցնելու հնարավորությունը: Փետրվարից Հայաստանում առկա բոլոր տեխզննման կետերում մինչև տեխզննման կտրոն տրամադրելը պարտավորվելու են ստուգել՝ մեքենան հետախուզվո՞ւմ է, թե՞ ոչ:

Մասնագետների պնդմամբ՝ քիչ չեն դեպքերը, երբ պարտապանն ուղղակի տեղյակ չի լինում, որ մեքենան հետախուզման մեջ է: Ուստի հարկադիրի կայքում ներդրվել է նոր գործիք՝ «հետախուզումներ», որի միջոցով անձը վայրկյանների ընթացքում կարող է պարզել՝ արդյոք առկա՞ է որևէ չվճարված ակտ:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայքէջում կա ևս մեկ գործիք՝ անձնական կաբինետ, որտեղ արդեն նախապես գրանցվելով՝ անձը կարող է բոլոր մանրամասները տեսնել՝ ինչ խախտում է, երբ է արվել, ինչքան գումար է և այլն:

Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանի խոսքով՝ այս փոփոխությամբ նաև ակնկալվում է կրճատել պետական բյուջեից կատարվող ծախսերը։ Հայաստանում այս պահին հետախուզման մեջ է գտնվում ավելի քան 30 000 տրասնպորտային միջոց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում