ՎՎարդուհի Հարությունյան

Թյուրքական պետությունների կազմակերպությունը աջակցություն է հայտնել Ղազախստանին

Թյուրքական պետությունների կազմակերպությունը աջակցություն է հայտնել Ղազախստանին

Թյուրքական պետությունների կազմակերպությունը հաստատել է ճգնաժամի հաղթահարման գործում Ղազախստանի կառավարությանն ու ժողովրդին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը և հանդես է եկել հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախաձեռնած բարեփոխումների օգտին, որոնք ուղղված են երկրի ժողովրդի բարեկեցության բարելավմանը: Այս մասին ասված է կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացած արտահերթ հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։

Արտգործնախարարները դատապարտել են բռնի և ապակառուցողական գործողությունները, որոնք խախտում են հասարակական կարգը, և վստահություն հայտնել, որ Ղազախստանի իշխանությունը կարող է օպերատիվ կերպով կարգավորել իրավիճակը երկրում:

Հայտարարության մեջ կարևորվում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների պահպանումը, աջակցություն է հայտնվում Ղազախստանի կառավարությանը՝ ահաբեկիչների, ծայրահեղականների և հանցագործների դեմ պայքարում:

«Կազմակերպությունը հաստատում է ստեղծված ճգնաժամի հաղթահարման գործում Ղազախստանի կառավարությանն ու ժողովրդին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը»,- նշել են նախարարները՝ հղում անելով կազմակերպության մինչև 2040 թ. հայեցակարգին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում