ՎՎարդուհի Հարությունյան

ՍԱՏՄ-ը ստուգայցեր է կատարել հանրապետության 32 հանրային սննդի կետերում

ՍԱՏՄ-ը ստուգայցեր է կատարել  հանրապետության 32 հանրային սննդի կետերում

Հունվարի 10-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել հանրապետության 32 հանրային սննդի կետերում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում (Երևանում` 17, Արարատ՝ 3, Վայոց Ձոր՝ 7, Գեղարունիք՝ 5):

 
May be an image of 2 մարդ և ներսումը

 

Երևանում և Արարատի մարզում գործող սննդի շղթայի մեկական կազմակերպությունում հայտնաբերվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն:
 
May be an image of 3 մարդ և ներսումը

 

ՍԱՏՄ-ը հիշեցնում է՝ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
 
May be an image of 3 մարդ և people standing-ը

 

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում