ՎՎարդուհի Հարությունյան

Եղեգնաձոր համայնքի ջրամատակարարման խափանումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով

Եղեգնաձոր համայնքի ջրամատակարարման խափանումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի՝ 2022թ. հունվարի 10-ի թիվ 8-Ա որոշմամբ Եղեգնաձոր համայնքի կենտրոնացված ջրամատակարարման համակարգում ջրամատակարարման խափանումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով։ Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից: 
 

Հանձնաժողովն ստեղծվել է համայնքի ջրամատակարարման համակարգում առկա շարունակական խնդիրների վերհանման և հնարավորինս սեղմ ժամկետներում հասցեագրման նպատակով։ Հանձնաժողովը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ աշխատակիցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ՀՀ Վայոց ձորի մարզպետին ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել, թե ինչպիսի խնդիրներով է պայմանավորված ոչ ծրագրային ջրանջատումները համայնքի տարածքում և դրանք վերացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը։ Կատարված աշխատանքների արդյունքում համայնքում անխափան ջրամատակարարումը կվերականգնվի մեկ օրվա ընթացքում։

 

Հանձնաժողովի կազմում ներառված են Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դ․ Սարգսյանը, Քաղաքաշինության վարչության պետ Ա․ Հախնազարյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գ․ Մարգարյանը, Հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մ․ Մեսրոպյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Ն․ Մարտիրոյանը։

 

Վայոց ձորի մարզում ջրամատակարարման ապահովման խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ուշադրության կենտրոնում, և ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ խնդիրների արագ արձագանքման և մարզում ջրամատակարարման անխափան ընթացքն ապահովելու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում