ԱԱրևիկ Աբելյան

Հունվարի 10-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2953 նոր դեպք. մահացել է 31 քաղաքացի

Հունվարի 10-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2953 նոր դեպք. մահացել է 31 քաղաքացի

Հունվարի 10-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2953 նոր դեպք՝ տեղեկացնում է jnews.ge-ն՝ հղում անելով Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին:

Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է 1085 մարդ, մահացել է 31 պացիենտ:

Օրվա ընթացքում հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 25 745 թեստ, որից 15 240-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10 505-ը՝ ՊՇՌ թեստով։

Կորոնավիրուսի հայտնաբերման դրական ցուցանիշներ՝ օրական 11,47%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 7,76%, 7 օրվա ընթացքում՝ 9,57%։

Ընդհանուր առմամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 962 827 դեպք, որից ապաքինվել է 913 528 մարդ, մահացել՝ 14218-ը:

Վրաստանում պատվաստվածների ընդհանուր թիվը 2 553 749 է, վերջին մեկ օրում պատվաստվել է 1899 մարդ։

Կարանտինային ռեժիմում է 69 մարդ, հիվանդանոցներում՝ 4409, կորոնավիրուսային հյուրանոցներում՝ 1694 անձ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում