ԳԳոհար Սարգսյան

Հունվարի 1-10-ը Արցախում գրանցվել է 22 ՃՏՊ

Հունվարի 1-10-ը Արցախում գրանցվել է 22 ՃՏՊ

Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն ամփոփել է տարվա առաջին տասնօրյակը:

 

2022 թվականի հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 24 հաղորդում, որից 7-ը՝ հանցագործությունների վերաբերյալ:

 

Նշված ժամանակահատվածում գրանցվել են մարմանական վնասվածք հասցնելու՝ 4, խարդախության և գույքի դիտավորությամբ ոչնչացման մեկական դեպքեր: Բոլորը բացահայտվել են:

 

10 օրվա ընթացքում Արցախի բուժհաստատություններից շմոլ գազից թունավորման վերաբերյալ ստացվել է 5 հաղորդում, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել:

 

Հանգստյան (տոնական) օրերին հանրապետության տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, որից 17-ը նյութական վնասով, 5-ը՝ մարմնական, բուժհաստատություն է դիմել 6 քաղաքացի: Նրանցից մեկի առողջական վիճակը ծանր է:

 

Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 20 վարորդ, 13-ը եղել է անսթափ վիճակում, 359 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:

 

Հանգստյան օրերին ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն ու ծառայություններն իրականացրել են շուրջօրյա կազամակերպված աշխատանք՝ հանրապետության տարածքում պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում