ՆՆարե Ոսկանյան

Իջևանում փրկարարները հեռացրել են ճյուղը տան տանիքից

Իջևանում փրկարարները հեռացրել են ճյուղը տան տանիքից

Հունվարի 9-ին՝ ժամը 10։41-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ընկուզենու ճյուղը կոտրվել և ընկել է Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի վրա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ընկուզենու ճյուղը կախվել է Մյասնիկյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքի վրա։
 
Փրկարարները մասնատել են ճյուղը և հեռացրել տան տանիքից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում