ԱԱրսեն Մկրտչյան

Հրդեհ Լուսառատ գյուղում. տարհանվել է 6 քաղաքացի

Հրդեհ Լուսառատ գյուղում. տարհանվել է 6 քաղաքացի

Հունվարի 8-ին՝ ժամը 15:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 5 շենքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի ննջասենյակում (մոտ 12 քմ)։ Փրկարարները տարհանել են 6 քաղաքացու։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:37-ին, մարվել՝ 15:50-ին: Այրվել է ննջասենյակի գույքը՝ մասնակի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում