ՄՄարի Կոստանյան

Կյանքումս առաջին անգամ զգացի, որ թիկունքիս կանգնած է պետությունը՝ առանց որևէ նախապայմանի և առանց վարանելու. Սևան Նիշանյան

Կյանքումս առաջին անգամ զգացի, որ թիկունքիս կանգնած է պետությունը՝ առանց որևէ նախապայմանի և առանց վարանելու. Սևան Նիշանյան

Հունաստանի Սիրոս կղզու վարչական դատարանի որոշմամբ ազատ արձակված պոլսահայ մտավորական, Հայաստանի քաղաքացի Սևան Նիշանյանը Ֆեյսբուքի էջում կատարված գրառմամբ շնորհակալություն է հայտնել Հունաստանում ՀՀ դեսպանությանը և դեսպան Տիգրան Մկրտչյանին՝ իրեն ազատ արձակելու հարցում անհավանական ջանքեր գործադրելու համար:

«Հայաստանի դեսպանատունը և հատկապես դեսպան Տիգրան Մկրտչյանն անհավանական ջանքեր գործադրեցին ինձ ազատելու համար, նա աշխատում էր գիշերուզօր:

Կյանքումս առաջին անգամ զգացի, որ թիկունքիս կանգնած է պետությունը՝ առանց որևէ նախապայմանի և առանց վարանելու։ Լրիվ այլ զգացողություն է: Լավ էր, չգիտեմ:

Դատարանը որոշեց իմ կալանքը կարճել։ Իրավիճակը դեռ վերջնական հստակեցված չէ, բայց կարծում եմ՝ վաղ թե ուշ պարզ կլինի: Հավանաբար մի որոշ ժամանակով կլքեմ երկիրը և, հնարավոր է, ապրեմ Հայաստանում կամ գուցե այլ վայրում։

Լավ կլիներ, որ հաջողեր ու բացեինք դեպի Թուրքիա դուռը։ Բայց, ցավոք, սա մեր հիմնական խնդիրը չէ»,- գրել է Նիշանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հունաստանի կառավարությունը չէր երկարաձգել Սևան Նիշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու հիմքով ձեռք բերած կացության իրավունքը: Նիշանյանի կինը՝ Հերա Ցուրուն, հայտնել էր՝ ամուսնուն դեկտեմբերի 30-ին ձերբակալել են կացության կարգավիճակի ժամկետը լրանալու պատճառով:

Հունաստանում ՀՀ դեսպանությունն ավելի վաղ հայտնել էր՝ տեղյակ է Սևան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում