ՄՄարիամ Մխիթարյան

Բլինքենը չի հասկացել, թե ինչու է Ղազախստանին անհրաժեշտ ՀԱՊԿ ուժերի օգնությունը

Բլինքենը չի հասկացել, թե ինչու է Ղազախստանին անհրաժեշտ ՀԱՊԿ ուժերի օգնությունը

Միացյալ Նահանգները ձգտում է պարզել, թե ինչու են Ղազախստանի իշխանությունները երկրում անկարգությունները ճնշելու համար օգնություն խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներից, ուրբաթ ասել է պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինքենը։

«Ղազախստանի իշխանություններն ունեն ամեն ինչ, որպեսզի ինքնուրույն կարգավորեն բողոքի ակցիաները: Հետևաբար, պարզ չէ, թե ինչո՛ւ է նրանց անհրաժեշտ դրսի օգնությունը»,- ասել է նա լրագրողներին՝ հավելելով, որ Վաշինգտոնը փորձում է ավելի շատ տեղեկություններ ստանալ այդ մասին, գրում է Interfax-ը:

ԱՄՆ պետքարտուղարը կրկնել է, որ ԱՄՆ-ը վերահսկելու է ՀԱՊԿ ուժերի գործողությունները, և հորդորել է չխախտել մարդու իրավունքները։

Չորեքշաբթի երեկոյան Ղազախստանի նախագահն օգնության խնդրանքով դիմել էր ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ երկրում «ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։ Արդեն հինգշաբթի գիշեր ՀԱՊԿ խորհուրդը որոշում է կայացրել խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան։

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Պաշտոնական տվյալներով՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ընդհանուր թիվը կազմում է մոտ 3600 մարդ։ Նրանց մեծ մասը ռուս զինվորականներ են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում