Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

ՎՎարդուհի Հարությունյան

«Հայոց պետականություն. ինքնաճանաչում». ամփոփվել են Համահայկական նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները

«Հայոց պետականություն. ինքնաճանաչում». ամփոփվել են Համահայկական նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները

Ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ 2021 թ. «Հայոց պետականություն. ինքնաճանաչում» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը. հաղթել է 8 երեխա:

Միջոցառումն իրականացրել է ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը. այն նվիրված էր ՀՀ պետականության անցյալին ու ներկային, դրանց իմաստավորմանն ու գնահատմանը, ապագայի մեր տեսլականին:

Ընտրությունը կայացել է երկու փուլով: Հայաստանի, Արցախի և սփյուռքի 9 երկրի (Ռուսաստան, Իրան, Վրաստան, Արգենտինա, ԱՄՆ, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա, Կանադա) 230-ից ավելի մասնակցից առաջին փուլում ընտրվել է 140-ը՝ առցանց ցուցահանդեսին մասնակցելու համար. նրանցից 57-ը սփյուռքի 5 երկրից է, իսկ մնացած 83-ը՝ Հայաստանից:

Աշխատանքները ներկայացվել են պապիե-մաշեի, արծաթագործության, մանրանկարչության, թղթի քանդակի, կարպետագործության, լինոփորագրության, խճանկարի, ասեղնագործության և գեղանկարչության ոլորտներում: Հաջորդ փուլում 140 մասնակիցներից ընտրվել է 8-ը՝ որպես հաղթող:

Մինչ փառատոնի մեկնարկը Գեղագիտության ազգային կենտրոնը մասնակիցների և նրանց մանկավարժների համար պատրաստել և տարածել է ուսուցողական 10 հոլովակ՝ վերոնշյալ արվեստի ճյուղերի վերաբերյալ: Մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել հատկապես ասեղնագործության, արծաթագործության և թղթի քանդակի ոլորտներում: 

Միջոցառումն անցկացվում է 2009 թվականից: Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհով օժտված հայ մանուկներ և պատանիներ ամբողջ աշխարհից՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի տարբեր կրթօջախներից, ինչպես նաև պարզապես ստեղծագործող, սակայն որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում