ԱԱրսեն Մկրտչյան

Պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են մարզիկ-զինծառայողները

Պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են մարզիկ-զինծառայողները

Հունվարի 7-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում հյուրընկալվել են 2021 թվականին ըմբշամարտի և բռնցքամարտի զինվորականների աշխարհի առաջնություններին մասնակցած ՀՀ զինված ուժերի մարզիկ-զինծառայողները, մարզաձևերի ներկայացուցիչներ և մարզիչներ։

2021 թ. ըմբշամարտի (Թեհրան) և բռնցքամարտի (Մոսկվա) զինվորականների աշխարհի առաջնությունների արդյունքներով, ընդհանուր առմամբ, հայ մարզիկները նվաճել են 3 ոսկե, 4 արծաթե, 8 բրոնզե մեդալներ։ Բացի դրանից՝ ըմբշամարտի հունահռոմեական և ազատ ոճի հավաքականները թիմային հաշվարկով գրավել են աշխարհի առաջնության 3-րդ տեղը, պարգևատրվել գավաթներով։

Մարզիկ-զինծառայողներին ու նրանց մարզիչներին շնորհավորել, միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի պատիվը բարձր պահելու համար շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն ու մարզաձևերի մարզիչները խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում