ԳԳոհար Սարգսյան

20 ոստիկան ազատվել է համակարգում ծառայությունից, 27-ի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել

20 ոստիկան ազատվել է համակարգում ծառայությունից, 27-ի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել

2021 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 7 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 29 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 28 նյութ:

Քննարկման արդյունքներով ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 27 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես՝ 1 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 6 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», իսկ 20-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

Միաժամանակ որոշվել է ոստիկանության 2 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում