ԳԳոհար Սարգսյան

ՍԱՏՄ Երևանի, Վայոց ձորի և Գեղարքունիքի տեսուչները ստուգայցեր են իրականացրել հանրային սննդի օբյեկտներում

ՍԱՏՄ Երևանի, Վայոց ձորի և Գեղարքունիքի տեսուչները ստուգայցեր են իրականացրել հանրային սննդի օբյեկտներում

Հունվարի 5-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները covid-19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել հանրային սննդի և իրացման օբյեկտներ, ինչպես նաև սննդամթերքի արտադրամասեր:

 

Երևանի 11, Վայոց ձորի 6 և Գեղարգունիքի 4 օբյեկտներից որևէ մեկում հակահամաճարակային նորմերի խախտումներ չեն արձանագրվել:

 

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

 

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում