ԱԱրսեն Մկրտչյան

Հունվարի 7-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4234 նոր դեպք, մահացել է 46 քաղաքացի

Հունվարի 7-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4234 նոր դեպք, մահացել է 46 քաղաքացի

Հունվարի 7-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4234 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1727 մարդ, մահացել է 46 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 953 410 դեպք, որից ապաքինվել է 910 540 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 14 128 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 45 006 հետազոտություն, այդ թվում 26832-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18174-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 9.41% է, վերջին 14 օրվանը՝ 6.61%, վերջին 7 օրվանը՝ 8.17%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 545 490 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 7699 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 47 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4365 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1053 անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում