ԱԱրևիկ Աբելյան

Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանն այսօր ազատ կարձակվի

Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանն այսօր ազատ կարձակվի

Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է՝ այսօր Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի՝ պոլսահայ մտավորական, Հայաստանի քաղաքացի Սևան Նիշանյանն այսօր ազատ կարձակվի։

«Ըստ որոշման՝ նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։ Քանի որ Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացի է, ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան»,- ասված է դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հունաստանի կառավարությունը չի երկարաձգել պոլսահայ մտավորական, Հայաստանի քաղաքացի Սևան Նիշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու հիմքով ձեռք բերած կացության իրավունքը: Նիշանյանի կինը՝ Հերա Ցուրուն, հայտնել էր՝ ամուսնուն դեկտեմբերի 30-ին ձերբակալել են կացության կարգավիճակի ժամկետի լրանալու պատճառով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում