Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով տրամադրվել է տեղեկատվություն 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, դրանց մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է։
Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերը կազմում են 10.883.977.658 դրամ, Covid-19-ի շրջանակներում պարգևատրումը՝ 82.948.723 դրամ: ՀՀ պատվաստանյութի տեղափոխման համար ծախսվել է 185.638.114 դրամ:
Ընդհանուր առմամբ ծախսվել է 21.578.431.824 դրամ:
Աղյուսակում ներառված են բացառապես ՀՀ առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
| 1 | Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր | 10.883.977.658 |
| 2 | Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) | 2.602.441.347 |
| 3 | Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում | 82.948.723 |
| 4 | Բուժաշխատողներին տրվող լրավճար` պատվաստման գործընթացի շրջանակներում | 1.229.286.016 |
| 5 | Սննդի կազմակերպում` պացիենտների և բուժանձնակազմի համար | 763.752.705 |
| 6 | Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն | 65.767.369 |
| 7 | Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն | 4.550.893.776 |
| 8 | Բժշկական սարքավորումներով հագեցվածություն | 743.483.081 |
| 9 | Բժշկական կենտրոնների վերանորոգում | 208.250.651 |
| 10 | Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ | 261.992.384 |
| 11 | Պատվաստանյութի տեղափոխում ՀՀ | 185.638.114 |
| Հանրագումար | 21.578.431.824 |










