ԱԱրևիկ Աբելյան

Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ

Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձով է հանդես եկել Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես նշված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ:

Խաղաղություն ավետող Սուրբ Ծննդյան այս տոնին մենք բարեմաղթանքներ ենք հղում, հույս, հավատ, սեր փոխանցում միմյանց և միաժամանակ, ջերմությամբ և աղոթքով հիշում նրանց, ովքեր մեզ հետ չեն:

Այս տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել և սրտացավ լինել միմյանց հանդեպ, Ընտանիքի հանդեպ, Օջախի հանդեպ, Հայրենիքի հանդեպ:

Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, բարությամբ, ուրախությամբ, հանգստությամբ և ջերմությամբ:

Մաղթում եմ բոլորիդ, ձեր ընտանիքներին և հարազատներին առողջություն, երջանկություն և ամենայն բարիք:

Քրիստոս ծնվեց և հայտնվեց»:

Ձեզ և մեզ մեծ Ավետիս: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում