ՆՆարե Ոսկանյան

Ավարտվել է Ագարակի բժշկական ամբուլատորիայի վերանորոգումը

Ավարտվել է Ագարակի բժշկական ամբուլատորիայի վերանորոգումը

ՀՀ կառավարության որոշմամբ՝  2021թ․ Արագածոտնի մարզպետարանին հատկացված «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» ծրագրով նախորդ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերանորոգվել է (հրատապ խնդիրներին լուծում տալու հիմքով) Ագարակի բժշկական ամբուլատորիան։

Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին փոխանցել է, որ վերանորոգման համար մարզպետարանը հատկացրել է 4 մլն դրամ, իսկ վերանորոգման ընդհանուր արժեքը կազմել է 4 մլն 259 հազար դրամ, որից 259 հազարը տրամադրել է համայնքը։

Ուշագրավ է, որ բժշկական ամբուլատորիան իրականացնում է նաև հակաքովիդային պատվաստումներ, և վերանորոգումն էականորեն բարելավել է բժշկական հաստատության պայմանները։

«Ամեն տարի մենք գույքագրում ենք  համայնքային խնդիրները և համապատասխան ծրագրերով, ըստ առաջնահերթության, լուծում տալիս դրանց։ Վերը նշված ծրագրով 2021թ․ վերանորոգվել է նաև 10 դպրոց»,- ասել է Հակոբ Ստեփանյանը և հավելել, որ առաջիկայում նախատեսվում են նոր աշխատանքներ։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում