ՎՎարդուհի Հարությունյան

Հունաստանում ՀՀ դեսպանն Աթենքի ազգային համալսարանի ռեկտորի հետ հանդիպմանն ընդգծել է կրթական ոլորտում համագործակցության կարևորությունը

Հունաստանում ՀՀ դեսպանն Աթենքի ազգային համալսարանի ռեկտորի հետ հանդիպմանն ընդգծել է կրթական ոլորտում համագործակցության կարևորությունը

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հունվարի 5-ին հանդիպել է Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանի ռեկտորի, փոխռեկտորի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են Երևանի պետական համալսարանի, հայաստանյան այլ բուհերի և Հունաստանի ազգային համալսարանի միջև համագործակցությանը նոր թափ հաղորդելու և զարգացնելու հեռանկարների շուրջ:

 

Հանդիպմանն ազգային համալսարանի ռեկտոր Մելետիոս-Աթանասիոս Դիմոպուլոսը ներկայացրել է համալսարանի պատմությունը, կառուցվածքն ու գիտակրթական գործունեության հիմնական ուղղությունները։ Կարևորել է հայաստանյան համալսարանների՝ հատկապես Երևանի պետական համալսարանի հետ իրականացվող համագործակցությունը՝ նշելով մի շարք նախագծեր, որոնք կարող են գործնական նշանակություն ունենալ։

 

Դեսպան Մկրտչյանն ընգծել է կրթական ոլորտում համագործակցության կարևորությունը՝ որպես հայ-հունական երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժով օժտված բնագավառ։ Հանդիպմանն արծարծվել են նաև երկու երկրների գիտակրթական հաստատությունների հետագա փոխգործակցությանն ու համատեղ ծրագրերին առնչվող հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում