ԳԳոհար Սարգսյան

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 5-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը, «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայում» ներգրավված կազմակերպություններ:

Քննարկման մասնակիցները նշել են, որ թեև նախորդ տարի խորհրդարանն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը, այնուամենայնիվ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բազմաթիվ ու  բազմաշերտ են: Տարաբնույթ հաշմանդամություն ունեցող անձինք առօրյա կյանքում բախվում են բազմաթիվ խնդիրների ու խոչընդոտների, որոնք սահմանափակում են  այդ անձանց՝ լիարժեք և հավասար կրթություն ստանալու  իրավունքը,  աշխատանք գտնելու հնարավորությունը:

Նշվել է, որ շատ հաճախ գործատուներն անհիմն կերպով հրաժարվում են աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց: Որպես լրջագույն խնդիր՝ քննարկման մասնակիցները նշել են նաև միջավայրի ֆիզիկական մատչելիության հարցը՝ հավելելով, որ նույնիսկ ՄԻՊ գրասենյակն ու պետական կառավարման մարմինների շենքերը  հարմարեցված չեն նրանց կարիքներին:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է կոալիցիայի հետ հանդիպումը՝ անդրադառնալով բարձրացված խնդիրներին: Նա հավաստիացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու պարագայում դրանք լինելու են իր ուշադրության կենտրոնում և իր իրավասությունների շրջանակում փորձելու է աջակցել դրանց լուծմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում