Հանրային սննդի և ժամանցի վայրեր հնարավոր կլինի այցելել ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու կամ պատվաստված լինելու դեպքում

ԳԳոհար Սարգսյան

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ հանրային սննդի կամ մշակութային հաստատություններ այցելելիս անհրաժեշտ կլինի ունենալ ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիր:

«Շրջանառել ենք, արդեն ամփոփել ենք, առաջիկա երկուշաբթի կհրապարակվի նախարարի հրամանը, որով հանրային սննդի վայրերում, ինչպես նաև մշակութային հաստատություններ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ վերջին 24 ժամվա ընթացքում ռապիդ թեստի պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ որոշման հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում այն ևս ուժի մեջ կմտնի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում