ՎՎահե Դավթյան

Սարի Թաղում քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել, կան տուժածներ

Սարի Թաղում քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել, կան տուժածներ

Հունվարի 4-ին՝ ժամը 23:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղից Խորենացու փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Սարի Թաղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում Opel Vectra B մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այնուհետև բախվել Mercedes C մակնիշի ավտոմեքենային։

Opel Vectra B մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. քաղաքացիներ Մ․ Մ․-ն (ծնված 1998 թ.), Գ․ Թ․-ն (ծնված 1996 թ.), Կ․ Խ․-ն (ծնված 1986 թ.), Դ․ Ա․-ն (ծնված 1997 թ.) և Մ․ Ղ․-ն (ծնված 1997 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Կ. Խ․-ի և Մ. Մ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում