Հունվարի 4-ը՝ 60 վայրկյանում

ՎՎարդուհի Բալյան

Թեհրանն աջակցություն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը. Իրանի նախագահ:

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացի նշանակումը:

Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը:

Պետք է Մաքսային ծառայության վերափոխման ռազմավարական նոր էջ բացենք. վարչապետը Գյումրիում մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակի միջոցառմանը:

Առաջնային են անվտանգային հարցերը. Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ:

Թուրքական Pegasus-ը դիմել է Հայաստանին՝ Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով:

Բորելն Ուկրաինայում է՝ քննարկելու Ռուսաստանի հետ լարվածությունը:

ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները Մոսկվայի հետ բանակցությունից առաջ արտահերթ նիստ կանցկացնեն:

Պեկինը կշարունակի արդիականացնել միջուկային սպառազինությունը:

Թուրքիայի հետ լարվածության ֆոնին Չինաստանը բարձրացնում է քրդերի հարցը:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք: Առողջացել է 203, մահացել 3 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում