ԳԳոհար Սարգսյան

Կառավարության ղեկավարին ներկայացրել ենք նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված մաքսային ծառայության տեսլականը. Բադասյան

Կառավարության ղեկավարին ներկայացրել ենք նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված մաքսային ծառայության տեսլականը. Բադասյան

Մաքսային ծառայության 30-ամյա հոբելյանի առթիվ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել ենք Գյումրի՝ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: 

 

Մաքսային ծառայությունը թևակոխում է չորրորդ տասնամյակ՝ նոր որակի ծառայություններ մատուցելու և հանրային նորովի ընկալում ձևավորելու վճռականությամբ։

 

Կառավարության ղեկավարին ներկայացրել ենք մաքսային ծառայության տեսլականը, որի հիմքում տնտեսվարողներին նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ նոր որակի ծառայությունների մատուցումն է։

 

Շնորհավորելով մաքսային ծառայության 30-ամյակի առթիվ՝ ՊԵԿ համակարգի մի խումբ աշխատակիցներ Վարչապետի կողմից պարգևատրվել են նվիրված աշխատանքի համար։
 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում