ԳԳոհար Սարգսյան

ԱԺ պաշտպանության հանձնաժողովը նախագահի տեղակալ չընտրեց

ԱԺ պաշտպանության հանձնաժողովը նախագահի տեղակալ չընտրեց

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր ներկա էր 4 անդամ, բոլորը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:

Այսօրվա նիստին ևս հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրվեց թեկնածուի բացակայության պատճառով:

«Իշխող խմբակցությանն է անցել թեկնածուի հարցը: Իշխող խմբակցությունը թեկնածու չի ներկայացրել: Նշանակում է՝ օրակարգում հարց չունենք: Նիստը համարում եմ փակված: Այդ խնդիրն այսպես թե այնպես կստանա իր իրավական լուծումը, մինչ դա մեր իրավաբանները երևի մեզ կհուշեն, թե ինչ իրավակարգավորմամբ այդ ձևական մասը կանցկացնենք»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում