ԱԱրևիկ Աբելյան

Նոր տարվա առաջին աշխատանքային օրը ՍԱՏՄ տեսուչները դիտարկել են 15 կազմակերպություն

Նոր տարվա առաջին աշխատանքային օրը ՍԱՏՄ տեսուչները դիտարկել են 15 կազմակերպություն

2022 թվականի առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 3-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերսկսել են ամանորյա տոնական երկու օրերին ընդհատված ստուգայցերը՝ այցելելով Երևանի հանրային սննդի և իրացման 15 օբյեկտ:

 

Հակահամաճարակային նորմերը խախտվել են 1 օբյեկտում, կազմվել է արձանագրություն՝ աշխատակցի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը չներկայացնելու հիմքով։

 

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:

 

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում