ՆՆարե Ոսկանյան

Արջի քոթոթն ընկել է ինքնաշեն թակարդն ու սատկել. Աշտարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում

Արջի քոթոթն ընկել է ինքնաշեն թակարդն ու սատկել. Աշտարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում

Այսօր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի տներից մեկի տնամերձ հողամասերից մեկում քաղաքացու կողմից պատրաստված ու տեղադրված մետաղական լարով ինքնաշեն թակարդում հայտնաբերվել է արջի քաթոթ, որը փորձել էր ազատվել թակարդից, սակայն խեղդվել ու սատկել է։

 

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 

Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է։

 

Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում