ՀՀայկարամ Նահապետյան

Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է ոստիկանական բաժանմունքում գտնվող Սևան Նիշանյանին

Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է ոստիկանական բաժանմունքում գտնվող Սևան Նիշանյանին

Այսօր Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է Սամոս կղզիի ոստիկանական այն բաժանմունք, որտեղ գտնվում է պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը, ծանոթացել պայմաններին։

Այս մասին հայտնում Հունաստանում ՀՀ դեսպանությունը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հունաստանի կառավարությունը չի երկարաձգել պոլսահայ մտավորական, Հայաստանի քաղաքացի Սևան Նիշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու հիմքով ձեռք բերած կացության իրավունքը:

Նիշանյանի կինը՝ Հերա Ցուրուն, հայտնել է՝ ամուսնուն դեկտեմբերի 30-ին ձերբակալել են կացության կարգավիճակի ժամկետի լրանալու պատճառով:

Դեսպանությունն ավելի վաղ հայտնել էր՝ տեղյակ է Սևան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում