Պեդրո Ագրամունտը ԵԺԿ խմբից հեռացվեց

Պեդրո Ագրամունտը ԵԺԿ խմբից հեռացվեց

ԵԺԿ խմբից քվեարկությամբ հեռացվել է Պեդրո Ագրամունտը: Հիշեցնեմ, որ նստաշրջանի մեկնարկին նա հայտարարել էր, որ չի հրաժարվում աթոռից, բայց նաև դահլիճ չի մտնի և չի նախագահի նստաշրջանը, իսկ այսօր Ագրամունտը նամակ է գրել ամենամեծ քաղաքական խմբին՝ ԵԺկ-ին, դժգոհելով, թե ոտնահարված են իր իրավունքները: Մեկ ժամ բուռն ու թեժ բանավեճից հետո ԵԺԿ խումբը նախ քվեարկել է քվեարկության նպատակահարմարության հարցով: Պատգամավորները համաձայնություն են տվել քվեարկության դնել Ագրամունտին հեռացնելու հարցը, ապա 30 կողմ, զրո դեմ և երեք ձեռնպահ ձայներով հեռացրել են նրան ԵԺԿ խմբից: Վեհաժողովն՝ ի դեպ սկսել է նաև Ագրամունտին անվստահություն հայտնելու ստորագրահավաքը, ըստ օրենքի՝ պահանջվում է պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդը, որպեսզի հարցը մտնի օրակարգ: Այս պահին ստարագրել է 130 վեհաժողովական: Ստորագրահավաքը շարունակվում է: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում