ՀՀայկարամ Նահապետյան

«ՀայՓոստը» մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ մանր կապոցների առաքման սակագինը

«ՀայՓոստը» մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ մանր կապոցների առաքման սակագինը

«ՀայՓոստը» հունվարի 3-ից հատուկ ակցիայի շրջանակում մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ ուղարկվող մանր կապոցների սակագները: Գնիջեցումը վերաբերում է հասարակ հետագծվող (tracked) առաքանիներին, որոնք ունեն առաքանու ամբողջ ընթացքի հետագծելիություն (Track and Trace):  

««ՀայՓոստի» և ԱՄՆ փոստի (USPS) միջև կնքված պայմանագրի և ակտիվ համագործակցության շնորհիվ հունվարի 3-ից մեր հաճախորդների համար առաջարկում ենք հատուկ ակցիա. այժմ ավելի մատչելի ենք դարձնում դեպի ԱՄՆ ուղարկվող՝ մինչև 2 կգ առաքանիների սակագները: Այս ծառայության հաջորդ առավելությունը առաքանու ամբողջ ընթացքի հետագծելիությունն է»,- ասել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Հ.Գ. Հասարակ Հետագծվող առաքանին պատվիրված առաքանի չէ, և «ՀայՓոստը» պատասխանատվություն չի կրում տվյալ առաքանու վնասվածքի, կորստի դեպքում, ինչպես նաև չի կարող հարցում իրականացնել տվյալ առաքանու մասով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում