ԼԼիլիթ Սեդրակյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր

Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ՝ դեկտեմբերի 31-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանագծի մարտական դիրքեր։

 
May be an image of 5 մարդ և people standing-ը
 

Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով սահմանապահ զինվորականներին, մեծապես արժևորեց հայ զինվորի և հրամանատարի անձնվեր ու անմնացորդ ծառայությունը հայրենիքին։ Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ Հայոց բանակի քաջարի մարտիկները մշտապես Հայոց Հայրապետի և հայ եկեղեցականների աղոթքներում են։

 
May be an image of 6 մարդ, people standing և դրսումը
 

Վերջում Նորին Սրբությունը սրբապատկերներ, խաչեր և աղոթագրքեր ընծայեց զինվորներին՝ բարեմաղթելով անփորձանք և խաղաղ ծառայություն։

 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում