ԱԱլիս Մելիքսեթյան

Կարողացանք ապացուցել, որ համառ ջանքերի շնորհիվ հնարավոր է մարտահրավերները հաղթահարել և նոր լուծումներ գտնել. Գնել Սանոսյան

Կարողացանք ապացուցել, որ համառ ջանքերի շնորհիվ հնարավոր է մարտահրավերները հաղթահարել և նոր լուծումներ գտնել. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել։

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։
 

Թող գալիք 2022 թ․ լինի խաղաղության, երջանկության, առաջընթացի և նոր ձեռքբերումների տարի։

 
Նախորդ տարին բավականին բարդ տարի էր՝ լի մարտահրավերներով, փորձություններով, չպլանավորված աշխատանքներով։ Սակայն մենք կարողացանք ապացուցել, որ համառ ջանքերի ու աշխատանքի շնորհիվ հնարավոր է դրանք հաղթահարել ու նոր լուծումներ գտնել։
 

Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, հաջողություն։

 

Եկեք հավատով լցվենք դեպի մեր երկրի բարեկեցիկ ապագան և միահամուռ ուժերով աշխատենք հանուն մեր հայրենիքի հզորացման և շենացման»,- նշված է նախարարի ուղերձում։

 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում