Վարչապետն իրավապահ մարմիններին կոչ արեց ճանապարհաշինության ոլորտում մրցույթների մասին մամուլի ոչ մի հրապարակում անպատասխան չթողնել

ԳԳոհար Սարգսյան

Խոսելով ճանապարհաշինական աշխատանքների մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում նշեց, որ կան մարդիկ, որոնք փորձում են այս թեմայով շահարկումներ անել:

«Հետևողականորեն փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտանիքների հետ: Ուզում եմ դիմել մեր իրավապահ մարմիններին, Հակակոռուպցիոն կոմիտե ունենք արդեն երկրում, գլխավոր դատախազին, ԱԱԾ-ին՝ մամուլի ոչ մի հրապարակում անպատասխան չթողնել:

Բայց պետք է շատ ուշադիր լինել սուտ մատնության սահմանագծերն անցնելու պարագայում էլ: Փորձում են տպավորություն ստեղծել, թե մենք հավաքվել ենք ու ասֆալտի «ատկատի» գործ ենք անում: Չի հաջողվի նրանց: Նախկին իշխանությունների ընտանիքների անդամներն էլ են այսօր հաղթում մրցույթներում: Դժգոհ չենք, որ հաղթում են, որովհետև լավ են աշխատում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում