Նորանկախ Հայաստանի պատմության ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրն է. Գնել Սանոսյանը՝ Տաթև-Լծեն ճանապարհի մասին

ԳԳոհար Սարգսյան

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրն է. անդրադառնալով Տաթև-Լծեն ճանապարհահատվածին՝ Կառավարության նիստում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Մենք 20 կմ երկարությամբ, ամբողջովին նոր, լեռնային բարդ պայմաններում ճանապարհ ենք կառուցում»,- ասաց Սանոսյանը:

Գնել Սանոսյանը նշեց, որ 7-8 ճանապարհահատված կա, որտեղ աշխատանքները ոչ մի օր չեն դադարի:

«Աշխատանքները հիմնականում Սյունիքում են: Այդ վայրերում ամեն ինչ կանենք, որ մարտ-ապրիլ ամիսներին արդեն հողային աշխատանքներն ավարտած լինենք ու սկսենք ասֆալտապատման գործընթացը»,- ասաց Սանոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում