ՆՆարե Ոսկանյան

Դեկտեմբերի 23-29-ը գրանցվել է 366 դեպք, որից 160-ը՝ արտակարգ. ԱԻՆ ամփոփումը

Դեկտեմբերի 23-29-ը գրանցվել է 366 դեպք, որից 160-ը՝ արտակարգ. ԱԻՆ ամփոփումը

Դեկտեմբերի 23-ից 29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 366 դեպք, որից 160-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 78 հրդեհի, 2 պայթյունի, 8 ինքնասպանության փորձի դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 130 կենցաղային կանչ. տուժել է 124 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 6 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 5 մահ:

Արձանագրվել է թունավորման 11 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 28 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 90 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 35 տրանսպորտային միջոց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում