Գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության 2021 թվականի վերջին նիստում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը:

«2021 թվականը հետպատերազմյան հետևանքների արտահայտման տարին էր, մեզնից շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որպեսզի մենք ՀՀ-ում և նրա շուրջ իրավիճակը կարողանանք պահել կառավարելի: Ցավոք սրտի, 2021 թվականի մեկնարկին մենք հենց այդպիսի խնդիր ունեինք, բնականաբար, չէինք ցանկանա այդպիսի օրակարգ ունենալ, բայց նաև այդպիսին էր իրողությունը:

Պետական կառավարման համակարգից մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի մենք կարողանանք անցնցում հաղթահարել, ներքին իրադրության բերումով, 2021 թվականը: Իհարկե, արտաքին միջավայրում լուրջ խնդիրներ ունեցանք, շարունակում ենք ունենալ:

2021 թվականի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները, նաև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը էլ ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները:

Առաջարկում եմ, որ հիմա մեկ րոպե լռությամբ ու հոտնկայս հարգենք 2021 թվականի ընթացքում ու նաև նախկինում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը»,- ասաց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում