ՎՎարդուհի Հարությունյան

«Միութենական պետության» ձևաչափի խորացման գործում էական առաջընթաց է գրանցվել. Պուտին

«Միութենական պետության» ձևաչափի խորացման գործում էական առաջընթաց է գրանցվել. Պուտին

«Միութենական պետության» ձևաչափում համագործակցության խորացման հիմնական ուղղություններով դիրքորոշումների համաձայնեցման գործում 2021 թ. կողմերը էական առաջընթաց են գրանցել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը:

««Միութենական պետության» զարգացման 28 ծրագրերն ընդունվել են, ընդ որում՝ դրանք առանցքային հարցեր են: Դա առաջին հերթին ֆինանսական ոլորտն է, հարկային, մաքսային, ֆիսկալ օրենսդրությունը»,- ասել է ՌԴ նախագահը:

Լուկաշենկոն Պուտինին շնորհակալություն է հայտնել պատժամիջոցների պայմաններում աջակցություն ցուցաբերելու համար: Նա առաջարկել է շարունակել և ավելի խորացնել համագործակցությունը ռազմական ոլորտում, ինչպես նաև Բելառուսի տարածքում զորավարժություններ անցկացնել: Ռուսաստանի նախագահն ընդունել է առաջարկը՝ նշելով, որ դրանք կանցկացվեն 2022 թ. սկզբին:

Պուտինն անդրադարձել է նաև ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը՝ նշելով, որ այն շատ արդյունավետ է անցել: Լուկաշենկոն ևս դրական է գնահատել հանդիպումը՝ հավելելով, որ հումանիտար ոլորտում հաջողվել է համաձայնեցնել մի շարք սկզբունքային հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում