ՄՄերի Եգորյան

Մոլեգնում է գրիպի համաճարակը. Արսեն Թորոսյանը հորդորում է պատվաստվել սուր շնչառական վարակի դեմ

Մոլեգնում է գրիպի համաճարակը. Արսեն Թորոսյանը հորդորում է պատվաստվել սուր շնչառական վարակի դեմ

ԱԺ պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հորդորելով պատվաստվել գրիպի դեմ:

 
«Վստահ եմ՝ բոլորիդ շրջապատում հիմա սուր շնչառական վարակներով բազմաթիվ մարդիկ կան՝ թե՛ մեծահասակներ, թե՛ փոքրիկներ։ Նրանցից շատերը շատ բարձր ջերմությամբ և այլ գանգատներով հաճախ մահճակալային բուժում են ստանում, որպեսզի ապաքինվեն։
 
Շատ են նաև հոսպիտալացման ենթակա երեխաները, և մեր երկրի մանկական բժշկական կենտրոնների մահճակալային ֆոնդը գերծանրաբեռնված է, բժշկական անձնակազմը՝ գերհոգնած։
 

Քովիդի հարաբերականորեն ավելի բարվոք վիճակում հիմա էլ մոլեգնում է գրիպի համաճարակը իր տարբեր շտամներով՝ H1N1, H3N2, B և այլն։ Այս սուր շնչառական վարակի դեմ լավագույն կանխարգելումը կրկին պատվաստումն է, որը ցանկալի է անել ցուրտ սեզոնից առաջ, սակայն հիմա էլ ուշ չէ։

 
Պատվաստումը կարելի է իրականացնել ձեզ կցագրված ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունում։
 

Մեր ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ իմ երկու երեխաները (նկարում), ամեն տարի հոկտեմբեր ամսին պատվաստվում են գրիպի քառավալենտ պատվաստանյութով և մինչ օրս գրեթե չեն հիվանդացել՝ իրենց շրջապատում (օրինակ դպրոցում) ունենալով բազմաթիվ հիվանդներ։

 

Պատվաստվե՛ք գրիպի դեմ և մնացե՛ք առողջ»,- գրել է Թորոսյանը:

 
May be an image of 3 people, people standing, snow and people skiing

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում