Վիրտուալ գիդ, վիրտուալ թռչուններ, վիրտուալ ցուցանակներ. Հայաստանի արահետները բացահայտելու հավելված

ԼԼիլիթ Հարությունյան

Վիրտուալ գիդ, վիրտուալ թռչուններ, վիրտուալ ցուցանակներ, որ լրացված իրականությամբ տեղեկանաք տվյալ արահետի հետ կապ ունեցող բնության, պատմամշակութային հուշարձանների մասին, ստանաք աուդիո, վիդեո, ֆոտո, 3D, անիմացիա:

Հավելվածն աշխատում է օնլայն և օֆլայն, պետք է միայն ներբեռնել. հասանելի է Google Play և App Store համակարգերում: Հիմա ունեն 5 արահետ, որոնք մեր երկրի զբոսաշրջային ուղղություններն ու քայլարշավներն այլ կողմից են բացահայտում:

Աշոտ Դավթյան (AR Trails-ի համահիմնադիր)- Աշխատում ենք նաև Լոռու մարզի վրա, Լոռու, Տավուշի, Շիրակի այլ արահետների վրա, Սյունիքում ունենք Լեգենդների արահետը, Տաթևում՝ Սատանի կամուրջը, որտեղ տեղադրել ենք օգմենթիթ ռիալիթին:

Մտադիր են նաև արահետներից դուրս գալ, ներառել նաև այլ տուրիստական ուղղություններ:

Աշոտ Դավթյան- Պրոյեկտենք նաև արահետները, որտեղ էլի շատ ինֆորմացիա կա, օրինակ՝ մեր հին Երևանի մասին, Գյումրիի: Կարող է լինել քայլուղի նրանց համար, որ, օրինակ՝ չեն սիրում գնալ լեռներ:

Զբոսավարների համար էլ բաժին են ավելացրել, որ Հայաստանը բացահայտող տուրիստներին նորարարական լուծումներով ուղիներ առաջարկեն:

Պետք է միայն ներբեռնել հավելվածը, ընտրել արահետի նախընտրելի փաթեթն ու առաջ շարժվել: Երբ տվյալ կետում տեղադրված մեդիա բովանդակություն լինի, հեռախոսը GPS համակարգով կգտնի որտեղ են, կտեղեկացնի՝ ծանուցմամբ: Ապա՝ կարելի է լսել ու դիտել, թե ինչ է պատմում AR Trails-ը:

Այսպես միտք ունեն լրացնել նաև այլ երկրների զբոսաշրջային ուղղությունները՝ լրացված իրականությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում