ՄՄարիամ Մխիթարյան

Ժոզեպ Բորելն արձագանքել է Ռուսաստանի պահանջին՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնումը դեպի արևելք

Ժոզեպ Բորելն արձագանքել է Ռուսաստանի պահանջին՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնումը դեպի արևելք

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը գերմանական Welt հրատարակության հետ հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի պահանջին՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնումը դեպի արևելք։

Բորելը Մոսկվայի պայմանները անվանել է «ամբողջովին անընդունելի» և նշել, որ դա «զուտ ռուսական օրակարգ է»։ Նա ընդգծել է, որ Մոսկվան առաջին անգամ է գրավոր ներկայացրել իր դիրքորոշումը։ «Միայն հաղթողներն են այդպես անում. ասում են, որ իմ պայմանները սրանք են»,- ասել է եվրոպացի դիվանագետը:

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնությունների նախագծերի մասին։ Փաստաթղթերում կոչ է արվել Մոսկվային թշնամի չհամարել, ռազմական էսկալացիայի սպառնալիք չստեղծել և հրաժարվել ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնումից։ Ռուսաստանը նաև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներին առաջարկել է Ուկրաինային չընդգրկել կազմակերպության կազմում։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հետ հեռախոսազրույցի ժամանակ էլ Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ Եվրոպայի անվտանգությանն առնչվող հարցերի քննարկումը չի կարող անցկացվել առանց ԵՄ-ի մասնակցության, հաղորդում է Interfax-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում