Շրջանառության մեջ դրվեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության հոբելյանին նվիրված նամականիշը

ԱԱլիս Մելիքսեթյան

Շրջանառության մեջ դրվեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության հոբելյանին նվիրված նամականիշը: Առաջինը՝ 65-ամյա Հանրայինի պատմության մեջ:

Արայիկ Հարությունյան, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար - Բազմիցս նշել եմ, որ նամականիշը պետության սիմվոլներից մեկն է և նման նամականիշերի թողարկում տեղի է ունենում մասնավորապես հիշարժան օրերի հետ կապված:

Հովհաննես Մովսիսյան, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն - Սա շատ սիմվոլիկ իրադարձություն է մեզ համար, և 65-ամյակի շրջանակում շատ կարևոր է, որ այն մարդիկ, որոնք այս տասնամյակների ընթացքում աշխատել են, եթեր են ապահովել և, ընդհանրապես, եթերի անխափանության համար են աշխատել, գնահատվեն:

Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի Նառա Շլեպչյանն իր հետ բերել է 5 տարի առաջ շրջանառության մեջ դրված՝ Հանրային հեռուստաընկերության 60-ամյակին նվիրված փոստային բացիկը:

Նարա Շլեպչյան, հաղորդավար, ՀՀ ժողովրդական արտիստ - Այստեղ՝ այս կադրում, նույնիսկ ես կամ՝ կամերայի առջև նստած: Սա նաև իմ աշխատանքային կենսագրությունն է և խորհրդանշում է այս ամբողջ մեր 65 տարին:

65-ամյակին նվիրված նամականիշին պատկերված է Հանրայինի տարբերանշանը և հեռուստաընկերության խորհրդանիշը դարձած հեռուստաաշտարակը: Դիզայները Դավիթ Փարթամյանն է, անվանական արժեքը՝ 400 դրամ:

Հայկ Կարապետյան, ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն - Դա այն արժեքն է, որը սահմանված է միջազգային բացիկների համարը, մեկ նամականիշով կարելի է ուղարկել արտասահման: 25 000 տպաքանակ ունի այս նամականիշը, և համոզված եմ, որ ամբողջ աշխարհով կսփռվի ու կպատմի մեր Հանրային հեռուստաընկերության մասին:

Հանրայինին նվիրված նամականիշի ստեղծումը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը կարևոր իրադարձություն է համարում Հայաստանի պատմության համար: Նախարարը հիշում է գրեթե տարեկից հեռուստաընկերության տարբեր սերնդի աշխատակիցներին:

Վահագն Խաչատուրյան, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար - Այն ավանդույթները, որոնք եղել են, երբ մարդիկ ցանկանում էին հենց Հ1-ից ստանալ հավաստի տեղեկություններ, վերականգնվում են: Իրականում՝ ոչ ոք չի կարող թերագնահատել. այն օրվանից, երբ հայկական հեռուստատեսությունն սկսել է աշխատել, այսինքն՝ 65 տարի առաջ, այդ օրվանից մտել է մարդկանց կյանք:

Հանրային հեռուստաընկերության 65-ամյակի միջոցառումների շարքը կշարունակվի նաև հաջորդ տարի: Հեռուստաընկերությունը դիմել է կառավարությանը՝ 2022 թվականից նոյեմբերի 29-ը որպես հայկական հեռուստատեսության աշխատողի օր նշելու համար:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում