ԱԱրևիկ Աբելյան

Դիտարկվել է 60 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել՝ 9 խախտում

Դիտարկվել է 60 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել՝ 9 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը COVID-19-ի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակում դեկտեմբերի 28-ին մշտադիտարկել է մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը։  

Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 60 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 9 խախտում։ Դիմակ չկրելու և գերբեռնված ուղևորափոխադրում կատարելու հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում վերահսկողությունն առաջիկա օրերին կշարունակվի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում