Այնթապում երկու անչափահասի դանակահարության առթիվ քրեական գործ է հարուցվել

ՆՆարե Ոսկանյան

Դեկտեմբերի 23-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց, որ Այնթապ գյուղից որովայնի կտրած-ծակած վերքերով երկու անչափահաս են տեղափոխվել:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց:

Հաղորդումից ժամեր անց Մասիսի ոստիկանները պարզեցին, որ նույն օրը՝ ժամը 11.30-ի սահմաններում, Այնթապ գյուղի դպրոցի մոտ ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին դանակով մարմնական վնասվածքները պատճառել է նույն դպրոցի մեկ այլ աշակերտ:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին:

Անչափահասը ոչ միայն խոստովանել է կատարածը, այլև մատնացույց արել, թե որտեղ է գցել դանակը, ինչը հայտնաբերվել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում